Սպանվում են շարքայինները և դատվում են շարքայինները, ահա սա է զինվորական արդարադատությունը․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեք զինվորի մահը ոչ մարտական պայմաններում, արտառոց է, էլ չեմ ասում հազարավոր զոհերի ֆոնին։ Պաշտպանության նախարարը պարտավոր է բացատրություն տալ հանրությանը մահվան հանգամանքների մասին։ ինչպդես և ինչու է դա հնարավոր եղել։

Ինչ բացատրություն է տվել զորամասի հրամանատարը, որը գլխով է պատասխանատու զինվորի կյանքի համար։ Բայց չկա գեթ մի դեպք, երբ զորամասի հրամանատարհը պատասխամատվություն է կրել մահվան դեպքերի համար, անգամ, այն դեպքերում, երբ նույն զորամասում նման դեպքերը կրկնվում են։

Եվ այս լռությունը հուշում է, որ գրվում է զորամասի և քննչական կոմիտեի համատեղ սցենարը և որ մեղադրյալի աթոռին հայտնվելու է հերթական շարքային զինվորը։ Սպանվում են շարքայինները և դատվում են շարքայինները, ահա սա է զինվորական արդարադատությունը։ Իրական պատասխանատուներն անձեռնմպելի են»։