Անասնագողություն էին արել, ապա վթարի ենթարկվել

Օգոստոսի 21-ին` ժամը 04.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 18-ամյա վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է կայանված «ՄԱՆ» ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները վթարված «ՎԱԶ-2106»-ում հայտնաբերել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ժամը 03.00-ի սահմաններում գողացել էին անասունները, ապա վթարի էին ենթարկվել։

Գողոնը տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախապատրաստվում են նյութեր: