«Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ». Հայկ Մարության

«Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ». Հայկ Մարության
«Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ». Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երեւանցիներին` մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ:

Մարությանը նաեւ տեսաուղերձով է շնորհավորել երեւանցիներին` նշելով, որ սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը:

«Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ:

Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու»,- նշել է քաղաքապետը: