Տավուշի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 260 դեպք, որոնցից ընդամենը 11-ն են գտնվում բուժկենտրոններում․ Մարզպետ․ Տեսանյութ

Տավուշի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 260 դեպք, որոնցից ընդամենը 11-ն են այժմ գտնվում բուժգհաստատություններում, ստանում իրենց բուժումը, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մենք կարծում ենք, որ այս տեմպը, ընդհանուր առմամբ, կայուն է։ Միևնույն ժամանակ, պետք է խիստ լինենք ինքներս մեր և մեր դիմացինի հանդեպ, այս տեմպը կարող է փոխվել», -հայտարարել է մարզպետը։