Աննա Հակոբյանն այցելել է Ղազախստանի պետական արվեստի թանգարան

Ինչպես արդեն տեղեկացրել էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում: Վարչապետին ուղեկցում է տիկինը` Աննա Հակոբյանը:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության մամուլի հաղորդագրությունից, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին: