Էջմիածնում՝ կին քաղաքապետ, Կապանում՝ պարտված ՔՊ թեկնածու. Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ Հայաստանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ՝ 9 մարզի 49 համայնքում:

 Այդ թվում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր  քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներում, 4 քաղաքացներից 3-ում հաղթել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:

Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ անդամ Դիանա Գասպարյանը, Արմավիրում ընտրվել է ՔՊ  անդամ Դավիթ Խուդաթյանը: Նրանց պաշտոնապես առաջադրել էր այդ կուսակցությունը: Կապանում, ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվել է անկուսակցական Գեւորգ Փարսյանին:

Իսկ ահա Հրազդանում հաղթել է ՔՊ անդամ Սեւակ Միքայելյանը ՝ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին, որին, սակայն, Փաշինյանի կուսակցությունը չէր առաջադրել եւ չէր սատարել: Ավելին, Փաշինյաննն այդ կապակցությամբ լրագրողներին ասել էր, որ դեմ է քաղաքականության մեջ ընտանեկան ավանդույթներին: