Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա են իրականացրել. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները օթյակում բողոքի ակցիա են իրականացրել։ Բողոքի ակցիայի առիթը օրերս ԱԺ խորհրդի ընդունած փոփոխություններն են, որոնց համաձայն, հիշեցնենք, լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում:

«Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք» այս ու այլ նման պաստառներ են ունեցել իրենց մոտ լրագրողները։

Լրագրողներին է մոտեցել ԱԺ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա տեղեկացրել է, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման  հարցով նախատեսում են մեծ քննարկում կազմակերպել։