«Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»
«Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ ինձ հարցնում են՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետեւյալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է»:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ նման հայտարություն է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ:

Փաշինյանն ասել է, թե չի համարում, թե Հայաստանը պետք է առաջինը պատասխանի այս հարցին:

«Վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո չգիտես ինչու, չգիտես ով եւ որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում դա անել: Սա մի հարց է, որի պատասխանն առնվազն պետք է ձեւակերպվի սինխրոն: Եվ ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում պետք է լինենք համարժեք»,- ասել է Փաշինյանը: