«ՔՊ-ն կարող է ընտրությունների մասնակցել և՛ գործող օրենսդրությամբ, և՛ փոփոխված տարբերակով». Լենա Նազարյան

«ԵԼՔ խմբակցության պատգամավորները միացել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկրորդ անգամ արտահերթ ընթերցման համար ԱԺ ներկայացնելու Ծառուկյան դաշինքի նախաձեռնած ստորագրահավաքին»:

Ֆեյսբուքում այդ մասին գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հավելելով, թե հատուկ ցանկանում է նշել, որ ՔՊ-ն կարող է ընտրությունների մասնակցել և՛ գործող օրենսդրությամբ, և՛ փոփոխված տարբերակով:

«Մեր նպատակն է բարելավել պայմանները փոքր, նոր ձևավորվող կամ հանրային քիչ աջակցություն ունեցող կուսակցությունների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան պայքարել ԱԺ-ում իրենց գաղափարները ներկայացնելու համար: Մնացածը թող որոշեն երեկվա նիստին ԾԴ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների բացակա պատգամավորները»,- գրել է Նազարյանը: