Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին.

«Սրտանց շնորհավորում եմ ու լավագույն մաղթանքներս եմ հղում Ամիր Աբդոլահիանին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ զարգացնելու և խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները»,- ասված է Միրզոյանի գրառման մեջ։