Ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում. Արամ Սարգսյանը արձագանքել է Խաչատուր Սուքիասյանին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը արձագանքել է Վազգեն Սարգսյանի մասին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին.

«Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի… Անլուրջ է, չէ՞:

Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անդրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն, կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում։ Անցյալում անելիք չկա, անողը արել է: Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»: