Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել
Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Գրիգոր Հովհաննիսյանին հետ է կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Ինչպես փոխանցում են նախագահականի մամլո ծառայությունից, մեկ այլ հրամանագրով` Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վարուժան Ներսիսյանին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն): 

Լուսանկարը` Panorama.am կայքից: