Արշակ Կարապետյանը կրակադաշտում փորձարկել է «Կալաշնիկովի» նորագույն նմուշները.տեսանյութ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսին անձամբ է փորձարկել ռուսական նոր զինատեսակները։

«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը ներկայացնում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախարարն այցելել «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը։

Կարապետյանը ողջ աշխարհում հայտնի «Կալաշնիկով« ընկերության նորագույն նմուշները կրակադաշտում անձամբ է փորձարկել՝ անվրեպ խոցելով բոլոր թիրախները։