ԱՀ-ում պատերազմից տուժած անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է

Հարգելի՛ քաղաքացիներ2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար դիմումների ընդունման գործընթացն երկարաձգվել է մեկ ամսով:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/ք.Երևան, Վարդանանց 16/2 հասցեով /Վենիսաժի հարևանությամբ/:Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30.09.2021թ. : Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190:

Այս մասին հայտնում է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն: