ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ

ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում՝ աշխատանքներ իրականացնելով թե՛ կենտրոնական, թե՛ համայնքային մակարդակներում։

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Վերջերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին այցելեց Թումանյան համայնք, որտեղ հանդիպեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Մխիթարյանին, համայնքի սոցիալական աշխատողին և սոցիալական ծրագրերի շահառու ընտանիքներին։

Դեսպանը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված մեր տեղի գործընկերների ջանքերին։