Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Փամբակի 20-ամյա բնակչի վարած «ՈւԱԶ» մեքենան։

Ոստիկանությունից  հայտնում են, որ այն բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Հայտնել է, որ ինքն է ժամը 13.30-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել քամատապալ 2 ծառ։

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Բենզասղոցը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: