Շուրջ երեքուկես ժամից ՀՀ 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:

Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»,֊գրել է Տիգրան Ավինյանը: