Չբացահայտումն անպատժելիությունն է. Համմարբերգն ավարտում է հայաստանյան այցելությունը

Չբացահայտումն անպատժելիությունն է. Համմարբերգն ավարտում է հայաստանյան այցելությունը
Չբացահայտումն անպատժելիությունն է. Համմարբերգն ավարտում է հայաստանյան այցելությունը

Այսօր ավարտվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի քառօրյա այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ինչպես իշխանության այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, Համմարբերգը իր մտահոգություններ է արտահայտելմարտիմեկյան դեպքերի հետաքննության,  դեպքերի առթիվ ձերբակալված անձանց վերաբերյալ: Նա ասել է, որ այցից հետո զեկույց է պատրաստելու:
«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է և վկայում է այն մասին, որ այդ դեպքերի չբացահայտումը հավասար է անպատժելիությանը»,- նշել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը:

Նա նշել է, որ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ ձերբակալվածների առնչությամբ խոսել է իշխանությունների եւ եւ միջնորդել ազատ արձակել նրանց:

«Ես այս դեպքերը քննարկել եմ իշխանությունների հետ և միջնորդել ազատ արձակել մարտմեկյան դեպքերի հետևանքով ձերբակալվածներին»,- ասել է նա:

© Medialab.am