Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին Մուբարաք Ալ-Հայարին։
«Մասնագետների խումբը պատրաստել է օդանավակայանը օգնությամբ չվերթներ ընդունելու համար եւ մոտ ժամանակներս կպատրաստեն քաղաքացիական չվերթներ ընդունելու համար»,- մեջբերում է Ալ-Հայարին հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ արդեն երկու չվերթ է գործարկվել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանից: