Զինվորականները ձերբակալել են Գվինեայի նախագահին. ԶԼՄ-ներ

Գվինեական Guineenews մեդիա պորտալը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցի տվյալներով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած ապստամբ զինվորականների մոտ են նաև այլ բարձրաստիճան անձինք: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել տեղեկատվությունը: