Այսօր Դիլիջանի թունելը 3 ժամով կփակվի

Այսօր Դիլիջանի թունելը 3 ժամով կփակվի
Այսօր Դիլիջանի թունելը 3 ժամով կփակվի

Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատավական

տեխնոլոգիաների նախարարությունից:

«Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն Դիլիջանի թունելը կփակվի։ Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։