Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ-ին արտահանձնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար:

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Միլենկովսկին ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին Սերբիայում՝ ՀՀ պահանջով: Նա ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալն է:

Ըստ իրավապահների՝ Միլենկովսկիին օգնել է ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս գալ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. առերևույթ հանցավոր արարքներ կատարելու գործով օտարերկրացի մեղադրյալներից մեկին:

Ապօրինի սահմանահատման գործով, բացի Միլե Միլենկովսկիից, անցնում է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բաժնի ավագ հսկիչը և Հյուսիսային Մակեդոնիայի ևս մեկ քաղաքացի: Նրանց գործն արդեն մեկ տարի է՝ դատարանում է:

Ապօրինի սահմանազատում կազմակերպելու համար հետախուզվում են նաև Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացիներ: