Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան. «Ազատություն»

Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան. «Ազատություն»
Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան. «Ազատություն»

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու։

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Օսիպյանն ասել է այսօր՝ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Օսիպյանը նաև վստահեցրել է, որ ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են։

«Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք, խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցության պատկանելիությունից, անկախ նրանց ով լինելուն», – ասել է Օսիպյանը։