Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:

Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել:
Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում…

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք` կփոխանցեմ»: