Կոնգրեսականները պահանջում են Ադրբեջանից անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ Կոնգրեսում երեկ ընդունվեց կարեւոր բանաձեւ, որով կոնգրեսականները ՊԱՀԱՆՋՈՒՄ են Ադրբեջանից ԱՆՀԱՊԱՂ եւ առանց նախապայմանների ԱԶԱՏ արձակել բոլոր հայ ԳԵՐԻՆԵՐԻՆ։

Բանաձեւով պահանջ է դրված նաեւ ուսումնասիրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների, այդ թվում` արգելված զինատեսակներ կիրառելու դեպքերը»։