24 ժամում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 948 մարդ

Վերջին երեք օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 42 006 մարդ: Վերջին  մի քանի օրվա միջին պատվաստման տվյալները տատանվում են 13-14  հազարի շրջանակներում: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում պատվաստվել է 12 948 մարդ, հայտնում է Ալիք Մեդիան:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, սեպտեմբերի 23-ի դրությամբ, ընդհանուր առմամբ   կատարվել է 1 700 895 պատվաստում: Մեկ չափաբաժնով պատվաստվել է 960 081  մարդ՝ չափահաս բնակչության 33.8%-ը, լիարժեք պատվաստվել է 740 814 մարդ՝ չափահաս բնակչության 25.9%-ը: