Սիսիանում կաթի գործարանի Ford-ը վրաերթի է ենթարկել նույն գործարանի աշխատակցուհուն

Այսօր առավոտյան՝ ժամը 09։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի հարակից տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ Ford մակնիշի մեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին։ Կինը տեղում մահացել է։

Նշենք, որ, ըստ Shamshyan.am-ի տեղեկությունների, վրաերթի հետևանքով մահացածն ու վրաերթի ենթարկածը նույն գործարանի աշխատակիցներ են․ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն է, որ աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում, իսկ բեռնատար մեքենան օգտագործվում է նույն գործարան կաթ տեղափոխելու համար։