Առնվազն զզվելի է և անշուշտ անթույլատրելի առողջապահական ոլորտի քաղաքականացումն ու ստոր շահարկումները.Վահե Տեր-Մինասյան

Բժշկական գիտությունների թեկնածու,ուռուցքաբան՝ Վահե Տեր-Մինասյանը,ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առնվազն զզվելի է և անշուշտ անթույլատրելի առողջապահական ոլորտի քաղաքականացումն ու ստոր շահարկումները։ Կլինի քաղաքական գործիչներ, կիսգրագետ ու հիստերիկ «լրագրողներ», տաքսու վարորդներն ու Վարդուշ տատի բարեկամները մի հատ այլ՝ ավելի անվտանգ ոլորտ գտնեն ու էնտեղ էշություններ դուրս տան։

Չե՞ք հոգնել ամեն օր տասնյակ մահերից, թե դա Ձեզ հաճու՞յք է պատճառում։ Մահերի առնվազն 90% դեպքերում ունեք Ձեր մեղքի բաժինը…

Հ.Գ. Հատկապես նողկալի են այս կամ այն պաշտոնից կամ ազդեցության ոլորտից զրկված «բժիշկների» «նեղացած» հայտարարություններն ու գործունեությունը

Ամոթ ձեզ!!!»: