Արջերն «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են

Արդեն երկու ամիս է արջերը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ արջերից մեկը «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում են նկատվել, իսկ երկրորդը՝ քոթոթներով Աշոցքում: Մեծ Սեպասարում հոկտեմբերի 5-ին արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ:

«Ուրախ ենք, որ մարդկային վնասներ չենք կրել, միաժամանակ անչափ ուրախալի է արջերի «ներկայությունը», ինչը խոսում է տարածքի կենսաբազմազանության որակի բարձրացման, ինչպես նաև հանգիստ միջավայրի մասին, ինչն էլ ակտիվացրել է կենդանիներին:

Ստեղծված ապահով վիճակը միջավայրի հսկողության արդյունք է»,-«Արմենպրես»-ին ասաց «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը: