«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը». Վաչագան Ղազարյանի պաշտպան. «Aysor.am»

«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը». Վաչագան Ղազարյանի պաշտպան. «Aysor.am»
«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը». Վաչագան Ղազարյանի պաշտպան. «Aysor.am»

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշումից հետո, այս պահին որևէ քայլ չեն կարող ձեռնարկել։

«Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը։ Դուք գիտեք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ այլ տեղ վիճարկել հնարավոր չէ», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, որոշել էր բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի։

Վճռաբեկ դատարանի որոշումը Ղազարյանի պաշտպանական կողմը դեռ չի ստացել և ստանալուց հետո նոր միայն կորոշի հետագա անելիքների մասին։ Նրա խոսքով՝ նախ կարող են դարձյալ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդություններ ներկայացնել և չի բացառվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի հարստացման համար: