Կաթողիկոսը հանդիպել է Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ այցի ժամանակ հանդիպում ունեցավ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։