Թուրքիան և Իրանը փոխադարձաբար փակել են բոլոր անցակետերը բեռնատարների համար․ լրատվամիջոցներ.Factor

Edirne Belediyesi TIR kuyrugundaki soforlere kumanya dagitti

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, գրում է «Вестник Кавказа»-ն։ Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել՝ ի պատասխան թուրքական բեռնատարների Իրան մուտքի արգելքի։

«Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։

Նա նաև նշել է, որ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև առևտրաշրջանառությունն արդեն իսկ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Նշենք, որ դեռևս նախօրեից համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ Թուրքիան փակել է Իրանի հետ բոլոր 4 անցակետերը, որոնք պետական մակարդակով դեռևս հաստատում չեն ստացել։

Այս մասին հայտնում է factor.am-ը: