Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Vaticannews»-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: