Հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն մեկ նախապայմանով

Հայաստանում սահամանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:

«Մայիսի 18-ից թույլատրված տնտեսական գործունեության տեսակների համար պարետի որոշմամբ սահմանվել են գործունեության  հատուկ կանոններ՝ ուղեցույցների տեսքով: Սակայն սահմանափակված կմնան որոշ գործունեության տեսակներ՝ մասնավորապես հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Սակայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով դրանց գործունեությունը սահմանափակված չի լինի: Հանգստյան տների գործունեությունը, այլ բնակատեղերի տրամադրման ծառայությունները նույնպես սահմանափակված չեն լինի»,-ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։