Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ

Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։