ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի պարզաբանումը

ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի պարզաբանումը
ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի պարզաբանումը

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի պարզաբանումը։ 

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող, 23-ամյա Վահագն Մարգարյանի մահը սարսափելի կորուստ էր բոլորիս համար, և կորստի ցավը հավասարապես կիսում ենք Վահագնի հարազատների, ընկերների ու արվեստի երկրպագուների հետ:

Միաժամանակ, ցանկանում ենք նշել, որ հասկանալի է Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերային թատրոնում կազմակերպելու առաջարկի և դրա վերաբերյալ մշակույթի նախարարության բացասական դիրքորոշման առիթով մամուլում ու սոցցանցերում տեղ գտած արձագանքը:

Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ մշակույթի նախարարության մոտեցումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ հրաժեշտի ծիսակատարության և թաղման արարողության ընթացակարգի պահպանման հանգամանքով և ընթացակարգը սեղմ ժամկետում իրականացնելու անհնարինությամբ:

Տեղեկացնենք նաև, որ մշակույթի նախարարութունը նախատեսում է կազմակերպել հուշ երեկո՝ նվիրված Վահագն Մարգարյանի հիշատակին»: