Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է մանկաբույժի կողմից հերթապահություն
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում, մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-16:00-ն սահմանվել է հերթապահություն մանկաբույժի/ընտանեկան բժշկի կողմից: