«Ոչինչ չի մնա» հոգեբանական դրամայի առաջնախաղը` Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

«Ոչինչ չի մնա» հոգեբանական դրամայի առաջնախաղը` Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում
«Ոչինչ չի մնա» հոգեբանական դրամայի առաջնախաղը` Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 24-ին և 25-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա «Ոչինչ չի մնա» 2 գործողությամբ հոգեբանական դրամայի առաջնախաղը:

Բեմադրությունը՝ Հրաչ Քեշիշյանի, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, երաժշտության հեղինակ՝ Հայկո, դերերում՝ Արսեն Միքայելյան, Մանե Մխոյան, Ջեմմա Ադամյան, Ներսես Ավետիսյան, Արկադի Ղարագուլյան: Ներկայացումը՝ մուլտիմեդիա ձևաչափով և մատուցմամբ չորս երիտասարդների կյանքի պատմություն է՝ սիրո, ընկերության, ատելության և պայքարի մասին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը։