Ադրբեջանում համակարգչային խաղով պատերազմում են հայերի դեմ եւ ոգեւորվում . Կռիվ-կռիվ` Շուշին գրավելու համար(Տեսանյութ)

Ադրբեջանում համակարգչային խաղով պատերազմում են հայերի դեմ եւ ոգեւորվում . Կռիվ-կռիվ` Շուշին գրավելու համար(Տեսանյութ)
Ադրբեջանում համակարգչային խաղով պատերազմում են հայերի դեմ եւ ոգեւորվում . Կռիվ-կռիվ` Շուշին գրավելու համար(Տեսանյութ)

Ադրբեջանցի երիտասարդները խաղի միջոցով փորձում են իրականացնել իրենց ղեկավարի` Լեռնային Ղարաբաղը գրավելու իրենց տրվող խոստումները:
Արդեն մի քանի ամիս է` հարեւան պետությունում թողարկվել է Բաքվի պետական նավթային ինստիտուտի ուսանող 19-ամյա Ֆարիդ Հախվերդիեւի հեղինակած` «Շրժափակման մեջ» խաղը, որի գլխավոր հերոսը` խաղացողը, հաղթելու համար պիտի փորձի գրավել Շուշի քաղաքը:
1992-ի մայիսի 9-ին Շուշի ազատագրումը ղարաբաղյան հակամարտության կարեւոր ու բեկումնային հաղթանակներից էր, որից հետո հաջողությունը հաստատապես անցավ հայերի կողմը:

Call of Duty եւ Counter-Strike խաղերի նմանությամբ «Շրժափակման մեջ» խաղը ստեղծել են Հախվերդիեւն ու ընկերները` 2 տարում ինքնաֆինանսավորման միջոցով: Հեղինակները նշում են, որ այն երիտասարդության մարտունակությունը բարձրացնելու ու ռազմա-քաղաքական ոգին բարձրացնելուն, հայրենասիրությանը զարկ տալուն է միտված:

«Այս խաղը ստեղծելով` մենք ցանկանում էինք հայրենասիրական ոգին քաջալերել, եւ հուսով եմ` հաջողել ենք դա»,- EurasiaNet.org-ին ասել է Հախվերդիեւը, ում այդ գործում օգնել են նաեւ Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում` պաշտոնապես կազմակերպելով խաղի պաշտոնական ներկայացումը Բաքվի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:

Հայաստանում, սակայն, խաղն ու դրա քարոզչական հնարավոր ազդեցությունը վտանգավոր չեն համարում: Բլոգեր, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը «Մեդիալաբին» հարցին` արդյոք խաղը արդյունավետ միջոց է տեղեկատվական պատերազմում եւ հնարավոր է, որ թշնամանք է սերմանում կամ խորացնում, պատասխանում է.

«Մասամբ՝ գուցե և ինչ-որ «օգուտ» (ադրբեջանցիների տեսակետից) տալիս է, որ չմոռանան «իրենց Шуша-ն»։ Թշնամանքը հայերի նկատմամբ այնքան խորն է, որ այդ խաղով որևէ բան չի փոխվի»,-ասում է նա։

«Կարծում եմ, որ շատ լավ է, որ իրենք իրենց ժամանակը ծախսեն համակարգչային խաղերի վրա, անկախ բովանդակությունից: Ես ավելի ուրախ եմ, որ մեր երիտասարդները իրական մարտական պատրաստություն են անցնում, այլ ոչ վիրտուալ»,- հավելում է Վրթանեսյանը:

© Medialab.am