Շտապօգնության մեքենայի վրա դրոշ դնողները նկատողություն կստանան. Արսեն Թորոսյան

Շտապօգնության մեքենայի վրա դրոշ դնողները նկատողություն կստանան. Արսեն  Թորոսյան
Շտապօգնության մեքենայի վրա դրոշ դնողները նկատողություն կստանան. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի գրառմանը։ Տեղեկացնենք, որ Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում նկար հրապարակելով գրել է. 
«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել …»։

Image may contain: car and outdoor

«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,-ի պատասխան իր գրառման մեջ նշել է Թորոսյանը։