Ոստիկանությունը՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: