Ձերբակալվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը․ Factor.am

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ Դատախազությունը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարանին։

«Ջանիբեկ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)»,- նշեց Թադևոսյանը։ Մեր այն հարցին, թե որ դեպքի առթիվ է հարուցվել քրեական գործը, Թադևոսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք՝ Ջանիբեկյանը 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել թիվ 10 ընտրական տարածքից Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Մինչ այդ նա զբաղեցրել է Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։