Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտարարել է, որ բանտային հիվանդանոցում կազմակերպվում է խռովություն՝ Սաակաշվիլիին լիկվիդացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։.
«Բանտային հիվանդանոց տեղափոխումը կուղեկցվի անվտանգային խնդիրներով, և մեր տեղեկություններով` խռովության իմիտացիա կարվի, որը կավարտվի Սաակաշվիլու լիկվիդացմամբ»,-ասել է Գվարամիան։
Վերջինս Վրաստանի կառավարությունից պահանջել է մոտ ժամանակում լուծել նախկին նախագահի՝ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում տեղավորելու հարցը, որտեղ նա ապահովված կլինի անհրաժեշտ ամեն ինչով ու երաշխավորված կլինի նրա անվտանգությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սաակաշվիլին հացադուլ էր սկսել բանտում, ինչի հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Վրաստանի նախկին նախագահին կալանավորել էին հոկտեմբերի 1-ին՝ երկիր վերադառնալուց անմիջապես հետո։
Այս մասին հայտնում է factor.am-ը: