Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ․ Տեսանյութ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։