Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը․ Առողջապահության նախարարության հորդորը

Առողջապահության նախարարության հայտարարությունը․

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`
✅կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
✅պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
✅պահել սոցիալական հեռավորություն,
✅ հաճախակի օդափոխել փակ տարածքները։
💉 Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: