Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան զբոսայգուց մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները:

Երթի մասնակիցները Երևանի փողոցներով կշարժվեն դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ կավարտեն իրենց ակցիան: