Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին. ծրագրվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, գրում է riafan.ru-ն:

Նշվում է, որ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական գործիչները բանակցությունների շրջանակներում ծրագրում են ստորագրել եռակողմ հայտարարություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պուտինի եւ Փաշինյանի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում: Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։

Կողմերն անդրադարձել են նաև Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին տեղեկացրել են Կրեմլից:

Աղբյուր՝ Factor.am