Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքը:

Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև նախանշվել են համագործակցության ուղիներ Շվեդիայիում գործող մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության և իրավապաշտպան այլ կառույցների հետ։