Կինոռեժիսորներ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Կինոռեժիսորներ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել
Կինոռեժիսորներ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Կինոռեժիսորներ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել։ Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։ 

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը, քննիչ հանձնաժողովի անդամներ՝ Անետա Երզնկյան, Կարինե Խոդիկյան, Արմինե Հարությունյան, Մելիք Կարապետյան, Վահագն Տեր Հակոբյան, Հրանտ Մովսիսյան, Մհեր Մկրտչյան, Արսեն Բաղդասարյան և Վարդան Աբովյան, Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ իմ ընկերության՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» դեմ իրավական գործընթաց սկսելու որոշում է կայացրել։ 

Այս որոշմանը նախորդել է մի քանի շաբաթ առաջ մեր ընկերության կողմից կինոկենտրոնի դեմ դատական Հայցի ներկայացումը՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը 2016-2018թթ-ին ֆիլմի ընդհանուր բյուջեի 30% չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր ստնձնած արտավորությունը չկատարելու պատճառով։ 

Ազգային կինոկենտրոնը և ՀՀ մշակույթի նախարարությունը նախ, 2017թ-ին ֆիլմից պահանջել և հետ են վերցրել 6,3 մլն ՀՀ դրամ, ապա արգելափակել են ֆիլմի 2018թ-ի ֆինանսավորումը։ Ֆիլմի Հայաստանյան նկարահանումները կասեցվել են, Բուլղարական նկարահանումները՝ հետաձգվել։ Չեղարկվել են 2018թ-ի դեկտեմբերին Գերմանիայում պլանավորված հետարտադրության աշխատանքները։ Ֆիլմի արտադրության սառեցվել է։ 

Կինոկենտրոնը մեր դեմ այլ փաստարկ չունենալով, որոշել է սովետների ժամանակների «չեկիստական պրիյոմով»՝ կոլեգաների ձեռքերով խմբակային դատաստան կազմակերպել։ Մենք կապահովենք ինչպես մեր Հայցի քննության ընթացքի, այնպես էլ կինոկենտրոնի՝ մեր դեմ հարուցած գործի քննության առավելագույն լուսաբանում։ 

Սթ․ նոյեմբերի 29-ին «Տատիկիս Վարսերը» ֆիլմի միջազգային ներդրողները ուղերձ են հղելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, համաարտադրող երկրների և Եվրամիության պատվիրակության դեսպաններին՝ կոչ անելով ուշադրության ներքո պահել իրեց ներդրումներով արվող ֆիլմի դեմ հարուցվող խոչընդոտներն ու դատական գործընթացները։ Ես մոտ օրերս մեկնում եմ Քիշնև մասնակցելու ԵՄ Գործընկերության Երկրներում հանձնվեղ Ադամի Մեդիա Մրցանակի Գալա Հանդիսությանը։ Վերադարձից հետո՝ Դեկտեմբերի 3-ին, ես կսկսեմ նստացույց և հացադուլ՝ երկու պահանջով․

Ա․ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է վերադարձնի նախկին նախարար Ամիրյանի պահանջով ֆիլմից ժամանակավորապես, նախարարության այլ ծախսերի համար վերցրած 6,3 մլն դրամը։

Բ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետք է կատարի «Տատիկիս Վարսերը» ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորության 2018թ-ին վերաբերվող մասը։ 

Թե մինչև հացադուլ և թե ընթացքում կապի մեջ կլինեմ իմ աջակիցների, գործընկերների, համախոհների հետ։ Մենք հաղթելու ենք, մեր պահանջները կատարվելու են, խորհրդային կարքերի գարշահոտ բարքերը դուրս են մղվելու արվեստի կառավարման ոլորտից։

Շնորհակալ եմ բոլորից՝ աջակցության համար։

Հգ․ Նկարն արված է Ֆրանսիայում, որտեղ «պոետները չեն մռնում», իսկ կինոռեժիսորները չեն նստում հացադուլի, կարևոր պատճառ, թե ինչու պետք է արտագաղթել Հայաստանից»։