Սամվել Բաբայանը Արցախը լուծարելու հրամանագիրը չեղարկելու և կառավարման նոր մարմին ստեղծելու հնարավորություն է տեսնում. «Ազատություն»

«Ազատություն» – Սամվել Բաբայանն Արցախի հանրապետությունը մինչև հունվարի 1-ը լուծարելու նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու հնարավորություն է տեսնում։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի համոզմամբ՝ Արցախի խորհրդարանը կարող է դիմել Գերագույն դատարան՝ այդ հրամանագրի օրինականությունը որոշելու հարցով։

«Եթե չի համապատասխանում, ապա կհեռացնի այդ կետերը խախտելու համար այդ նախագահին և կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ժողովրդի վերաբնակեցման խնդիր կամ բանակցությունների խնդիր և այլն, լուծել», – ասաց Բաբայանը:

«Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարն անցած շաբաթ օրն ասել էր, թե առաջիկա օրերին Արցախի խորհրդարանական ուժերը պետք է հավաքվեն՝ իր առաջարկը քննարկելու համար։ Բաբայանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ քննարկում տեղի չի ունեցել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: